▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր զովքի» հացի արտադրամասի գործունեութունը կասեցվել է․ Եղել են կեղտի կուտակումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Երևանի Բակունցի 1 հասցեում գործող «Նոր զովքի» հացի արտադրամասում՝ կասեցնելով դրա արտադրական գործունեությունը։

Տեսչական մարմնի մասնագետների ստուգման արդյունքում արձանագրվել է, որ արտադրական տարածքում չեն պահպանվել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք պահանջներ։

Մասնավորապես․

  • Արտադրական տարածքում արձանագրվել են կեղտի կուտակումներ։ Բացի այդ, էլեկտրական մալուխները տեղադրված չեն եղել պաշտպանիչ տուփերում, ինչի հետևանքով չի բացառվել տարբեր մասնիկների թափվելու վտանգը։
  • Արտադրամասի պատերի մակերեսները պատրաստված չեն եղել ջրակայուն և լվացման համար հարմար նյութերից։ Միաժամանակ վնասվածքներ են հայտնաբերվել նախամուտքի, լվացարանին հարակից տարածքի, ինչպես նաև պատերի որոշ անկյունային հատվածներում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Հասարակություն ավելին