▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Արսեն Հարությունյանը պարտություն է կրել

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, 61 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյան պարտություն է կրել դաղստանցի Զելիմխան Աբակարովից։ 

Եթե վերջինս հաջողությամբ հաղթահարի հաջորդ փուլերն ու դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ, Արսեն Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը վերջերս հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին ու այդ մասին գրառում էր կատարել սոցիալական ցանցերում, ինչը շատերի մոտ դժգոհության ալիք էր բարձրացրել:

Հավելենք,որ համացանցի օգտատերերը տարբեր կերպ են արձագանքել Արսեն Հարությունյանի պարտությանը:

Սպորտ ավելին