▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատերազմ և աղետներ բերած Նիկոլ Փաշինյանը խաղաղության համաժողովի է մասնակցում»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ Փաշինյանը նոյեմբերի 10-ին կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին: Բանակցությունները հանրությունից թաքուն վարած, դրանք ձախողած, հրահրող հայտարարություններով, 2020թ․ հուլիսին Բերդի սահմանագոտում նախահարձակ լինելով՝ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին հնարավորություն տվեց Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու։ Պատերազմ և մեծ աղետներ բերած Նիկոլ Փաշինյանը Փարիզում խաղաղության համաժողովի է մասնակցում։ 44-օրյա պատերազմից 6 տարի անց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքված չէ,խաղաղություն չկա, տևական հրադադար է, որը Ադրբեջանը ցանկացած ժամանակ կարող է խախտել»։

Հասարակություն ավելին