▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քըլըչի մասին մի բան ասում էինք, էնտեղից արագ-արագ գալիս էիք»․ Խորհրդարանը շարունակում է ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկումը

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց 9-րդ գումարման խորհրդարանի նախագահ։ Ռուբինյանի թեկնածությանը դեմ է քվեարկել 28 պատգամավոր։

Նշենք, որ Ռուբինյանը ԱԺ նախագահի միակ թեկնածուն էր:

Ընդդիմադիր խմբակցություններից ընտրությանը մասնակցել է «Ուժեղ Հայաստան»-ը՝ նախապես հայտարարելով, որ դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինանի թեկնածությանը։

«Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը.

***

ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, խոսելով Ռուբեն Ռուբինյանի մասին, ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց. «Երբ երեկ տիկին Մանավազյանը ներկայացնում էր ձեր կենսագրությունը, ընդգծում ձեր հավասարակշիռ լինելը, հիշում էինք մեկ-երկու տարվա ընթացքում ձեր ոչ այնքան հավասարակշիռ պահվածքը: Քըլըչի մասին մի բան էստեղ ասում էինք, արագ-արագ էնտեղից գալիս էիք: Չեմ կարծում հանգստությունը դուք, Ալեքսանյանը, Կոնջորյանը պահպանելու եք, երբ հայտնվեք այստեղ»:

***

«3 բանի անվերջ կարելի է նայել՝ հոսող ջրին, վառվող կրակին, մեկ էլ՝ թե ոնց ա ՔՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, թե ինքը ժողովրդավար ա, ընտրություններ չի կեղծել»,- ԱԺ-ում, ելույթի ժամանակ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Երեկ բանը հասավ էնտեղ, որ ՔՊ-ական պատգամավորը (Նարեկ Գրիգորյան-խմբ.) ասաց՝ ով ընտրություն ա կեղծել, շան տղա է: Ժողովո՛ւրդ ջան, սո՛ւս մնացեք: Դուք օրը ցերեկով 60 հազար քաղաքացու ձայն գողացել եք: Դուք մանդատագողեր եք»,- շարունակեց նա:

***

«Մանդատները գողանալով չեք բավարարվել. էդ մարդուն հիմա ունեզրկում եք: Ես երբեք չեմ կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը, բայց դուք էդ մարդու մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում ունեցվածքի նկատմամբ»,- շարունակելով ելույթը՝ ասաց ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդի մասին: «Նկատե՞լ եք, էդ մարդը «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են: Ունեցվածքը չի հարցը, էդ ցուցանակն ա երևի հարցը»,- հավելեց նա:

***

«Պարո՛ն Ալեքսանյան, եթե չեմ սխալվում՝ «Մուլտի Ուելնես»-ում եք մարզվում. մարզվելու ընթացքում էիք հասկացե՞լ, որ ապօրինի շինարարություն ա ու պետք ա քաղաքապետարանը խլի»,- շարունակելով Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ելույթը և դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ասաց ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը:

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ դիմելով «Ուժեղ Հայաստան»-ին, հեգնեց. «Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից: Կարաք էսօրվանից հետհաշվարկ սկսեք, օրինակ, մնաց 1786 օր, 5 տարի հետո, ոնց որ, նորից կմոտենաք ձեր զրոյական կետին, որը վերջացել էր հունիսի 7-ին»:

***

«Տիկին Խամոյանն ասում է՝ պարո՛ն Ռուբինյան, ձեր հորը կալանավորել էին, բայց հիմա էլ են մարդկանց կալանավորում: Հա, տիկին Խամոյան, բայց տարբերությունն էն ա, որ պարոն Ռուբինյանի հորը ու առհասարակ Մարտի 1-ի գործով ձերբակալված, կալանավորված, դատապարտված մարդիկ անմեղ էին»,- արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթին՝ ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը: «Պարո՛ն Քոչարյան, էդպես զարմացած մի նայեք, էդ մարդիկ անմեղ էին»,- շարունակեց Ալեքսանյանը՝ խոսքն ուղղելով Լևոն Քոչարյանին:

***

«Որպեսզի հասկանաք՝ ինչ լավ իշխանություն է ՔՊ-ն, նայենք պարոն Վարդևանյանի օրինակով»,- ԱԺ-ում խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանին, ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը: «Պարոն Վարդևանյանը մի քանի հայտարարագիր է ներկայացրել, 2017-ին էլ էլի ինչ-որ պաշտոնում առաջադրված լինելու բերումով, ներկայացրել է հայտարարագիր: Նա լավ փաստաբան էր թե 2017-ին, թե 2022-ին, թե 2023-ին, թե 2024-ին, թե 2025-ին, թե 2026-ին: Տեսեք, մինչև 2018-ը, նույնիսկ նրա պես հանճարեղ ու լավ փաստաբանը ֆիզիկապես չէր կարող ամսական 700-800 հազար դրամից ավելի գումար աշխատել, որովհետև դատական համակարգը չէր աշխատում, բոլորը մեծ հաշվով, կներեք, թքած ունեին փաստաբանական ծառայություններից ստացած օգուտների վրա՝ էն բերումով, որ՝ մեկ ա հարցերն ուրիշ կերպ էին որոշվում: 2018-ից հետո Արամ Վարդևանյանը օրինակ տարեկան 40 միլիոն դրամ մենակ մի դեպքով ա ստանում՝ Տաշիր գրուպից ա ստանում: Դուք մինչև 2018-ը չէիք ստանա էդքան գումար, որովհետև փաստաբանությունն էդքան չէր գնահատվում»,- շարունակեց Ալեքսանյանը։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին