|
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ «Ooo, սա արդեն բավականին հետաքրքիր է։ Աննա Հակոբյանը՝ վարչապետի տիկինը, «տակառը» ոչ թե պարզապես գլորում է քաղաքապետ Ավինյանի ուղղությամբ, այլ ուղղակի վերցնում ու նետում է «տակառը» նրա վրա, խիստ, շատ խիստ և շատ թափանցիկ ակնարկելով ոչ միայն խցանումների հարցը լուծելու կարողության բացակայության, այլ նաև շինթույլտվությունների հարցերում «միլիոնավոր դոլարների» և «սկուտեղի» դերակատարության մասին։ Ես հիշեցնեմ, ամիսներ առաջ՝ խորհրդարանի ընտրությունից հետո եմ գրել, որ սկսելու է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց՝ ժողովրդական լեզվով ասած։ Ինչ պրոցեսներ են խմորվում իշխանության ներսում։ Աննա Հակոբյանը գործում է Նիկոլ Փաշինյանի հավանությա՞մբ, թե՞ կա ընդհուպ Փաշինյան–Հակոբյան «կոնֆլիկտ»։ Ես չէի բացառի նաև դա։ Ամուսնալուծությունը ես երբեք չեմ համարել թատրոն և շարունակում եմ համարել, որ դա թատրոն չէր։ Առհասարակ, երբ ասվում է Նիկոլ Փաշինյան և Աննա Հակոբյան, այլևս պետք է այդ տեսանկյունից նկատի ունենալ շահեր, ոչ թե անձինք։ Ըստ այդմ, պետք է հասկանալ, այստեղ շահերի բախմա՞ն, թե՞ համադրման դրվագ է»: *** |
|
Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջի «story» բաժնում կիսվել է Աննա Հակոբյանի՝ երևանյան խցանումների վերաբերյալ տեսանյութով: Արձանագրել են լատվամիջոցներն ու հիշեցրել, որ ասում են՝ Սիմոնյանը քաղաքապետի 2028թ. ընտրություններում Տիգրան Ավինյանի գլխավոր մրցակիցն է:
|
«Սկսվել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց»
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


