▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղայիս դիակը բերելու եմ Կառավարության շենքի մոտ. սևազգեստ մայր

Տղայիս դիակը բերելու եմ Կառավարության շենքի մոտ. սևազգեստ մայր

Տեսանյութն՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում

«Աննա Վարդապետյա՛ն, Նիկոլ Փաշինյա՛ն, դուք ստախոս եք». ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ծնողները ՀՀ վարչապետից և գլխավոր դատախազից արդարություն են պահանջում` սպառնալով գնալ ծայրահեղ քայլերի

Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի ծնողները պահանջում են վերսկսել քննությունը, քանի որ վստահ են՝ իրենց երեխաներին սպանել են։

Զինծառայող Արթուր Ղազարյանը, պաշտոնական վարկածով, 2010 թվականին մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացած հրազենային վիրավորումից։ Նրա հարազատները կարծում են, որ նրան սպանել են։

Ինչ վերաբերում է Վալերի Մուրադյանին, ապա մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է։ Վալերիի մայրը վստահ է, որ նա ականատես է եղել ծառայակիցների կողմից դիզելային վառելիքի հափշտակությանը, ինչից հետո նրան խեղդամահ են արել և ինքնասպանություն բեմադրել։

Հասարակություն ավելին