▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջին ագամը չէ, որ Փաշինյանի ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Հիմա ՀՀ-ում ավելի շատ բնակարաններ ենք կառուցում, քան Խորհրդային միության ժամանակաշրջանում»․․․Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն անում է NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ քննարկման ժամանակ։ Կանխավարկածն ակնհայտ այն է, որ Լեբարեդյանը նույնիսկ չի էլ փորձի հետաքրքրվել իրական վիճակագրության պատկերով, որովհետեւ այդ դեպքում կպարզվի, որ Խորհրդային տարիներին կառուցապատման տարեկան տեմպը ներկայիս տեմպից եղել է մոտ 1 ու կես անգամ ավելի։ Բայց, դե առաջին ագամը հո չէ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը, ըստ էության, ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ընդ որում, Խորհրդային Հայաստանում կառուցված բնակարանները տրվում էին քաղաքացիներին գրեթե անվճար։ Այսօր քաղաքացիները տասնամյակներով պետք է «տրվեն» բանկերին, եթե ուզում են գնել բնակարան»։

«Հայաստանի քաղաքացիների շրջանում շատ լուրջ կարոտախտ կար խորհրդային շրջանի նկատմամբ: Ինչո՞ւ, քանի որ անկախության ձեռքբերումից հետո մարդիկ տեսան, որ չկան կապիտալ ծախսեր, որ չկա ենթակառուցվածք կատարելագործելու, բարելավելու գործընթաց»,- այս մասին Digitec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ավետիսն այն է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, քան Խորհրդային Միության ժամանակաշրջանում, մենք ներդրումներ ենք անում ենթակառուցվածքի մեջ ավելի շատ, քան Խորհրդային Միությունում, մենք կառուցում ենք դպրոցներ, մանկապարտեզներ՝ ավելի շատ, քան Խորհրդային Միությունում, և հիմա շատ կարևոր է ավելի ուժեղ արդյունք ունենալ, քան ունեինք Խորհրդային ժամանակում»,- ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով՝ հիմա առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից։

Հասարակություն more