▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ եք կարծում՝ ո՞ւմ է տրվելու մետրոյի կառուցման պայմանագիրը՝ մրցույթին առանց մրցակիցների․․․Զարոկյան

Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Օրբելիի հինգ 35 հարկանի շենքերի կառուցումը առանց մրցակիցների անցավ Ռենշինին։

Կասկադում 10 հեկտար տարածքի կառուցումը առանց մրցակիցների անցավ Ռենշինին։

Հայփոստի բարձրահարկ շենքի կառուցումը առանց մրցակիցների անցավ Ռենշինին։

Ինչ եք կարծում՝ ո՞ւմ է տրվելու մետրոյի կառուցման պայմանագիրը՝ մրցույթին առանց մրցակիցների։

Հավելենք, որ, ըստ մամուլի հրապարակումների,  «Ռենշին»-ի սեփականատերերն են գործարարներ Էդուարդ Մարությանն ու Արայիկ Կարապետյանը։

Նրանք հայտնի կառուցապատողներ են Երևանում, նրանց է պատկանում նաև «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունը, «Ինքոր» ներդրումային ընկերությունը։

Հասարակություն more