Արարատ Միրզոյանի համար «նախապայման» բառը «պահանջ» բառից շատ է տարբերվում
Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է դնում` խաղաղության համաձայնագիրը վերջնական ստորագրելու համար, ԱԺ–ում ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարարը։
***
|
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգային ժողովում պատասխանելով պատգմավորի հարցին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է․ «Այո, Ադրբեջանն ասում է՝ ես ստորագրել եմ խաղաղության համաձայնագիրը, սակայն պատրաստ չեմ այն ստորագրել, քանի դեռ ձեր սահմանադրությունն այսպիսին է»։ Դուք ադրբեջանցիներին ասում եք՝ մեր սահմանադրության մեջ մտահոգիչ բան չկա, սակայն նրանք ձեզ ստիպում են փոխել սահմանադրությունը։ Բա այսքան ժամանակ խի՞ էիք խաբում ժողովրդին, թե սահմանադրությունը փոխելը ձեր նախաձեռնությունն է, ոչ թե՝ Իլհամ Ալիևի պահանջը։ Սակայն Ալիևի պահանջները Հայաստանից սահմանադրություն փոխելով չեն ավարտվելու, դրանք անընդհատ ավելանալու, լրացվելու են»։ |


