▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

TRIPP-ի շրջանակում կառուցվելիք երկաթուղին կանգառներ ունենալու է․․․ որտեղով են անցնելու գազամուղն ու նավթամուղը․ Միրզոյանի մեկնաբանությունը

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

TRIPP-ի շրջանակում որտեղով են անցնելու գազամուղն ու նավթամուղը․ Միրզոյանի մեկնաբանությունը

«Մի քիչ չեմ պատկերացնում նավթամուղ կամ գազամուղ, օրինակ, Մեղրիի երկաթուղու երկայնքով, էդտեղ շատ քիչ տարածք կա։ Կա գետ, մի փոքր շերտ և ժայռեր, այդտեղով կարող է անցնել և ամենահարմարն է երկաթուղին․․․»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ ԱԺ-ում մեկնարկել է «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Հանձնաժողովում համաձայնագիրը ներկայացնում է նախարար Միրզոյանը։

***

TRIPP-ի շրջանակում կառուցվելիք երկաթուղին կանգառներ ունենալու է․ Արարատ Միրզոյան

«Չեմ բացառում՝ իրավիճակ լինի, ուղևոր լինի, ամեն ինչ փայլուն է զարգացել, խաղաղությունն օրեցօր ամրապնդվել է։ Հասկանալի՞ է չէ, որ ինչ-որ պահ կգա ապագայում, որ կլինեն ուղևորափոխադրումներ, կլինեն այցեր, կլինի իրավիճակ, որ էդ երկաթուղով եկած մարդը կուզենա կանգառում իջնել, սուրճ խմել, որևէ բան ուտել, ուղղակի հանգստանալ կամ փոխել երկաթուղին»,- պնդեց ԱԳՄԱ նախարարը։

***

«Որևէ ենթակառուցվածք, որ գործելու է, որևէ հարաբերություն, որ հաստատվելու է ամբողջությամբ և դետալներով, տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա կամ դրանց շրջանակներում․ դրանք են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն»,- ԱԺ-ում
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի ներկայացման ժամանակ նշել է նախարար Արարատ Միրզոյանը։ «Ինչպես նախորդ փաստաթղթի դեպքում, որպեսզի շահարկումներ չլինի ինքնիշխանություն բառի հետ կապված, նախօրոք հաշվել ենք՝ այս փաստաթղթում ինքնիշխանություն բառը՝ ենթակառուցվածքների մասով, օգտագործվում է 8 անգամ, հետևյալ համատեքստում․ հաստատվում է ՀՀ ինքիշխանությունը ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ։ ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք»,- շարունակել է Միրզոյանը։

***

«Երբ խոսում ենք ԹՐԻՓՓ-ի մասին, դրա երկարությունը գիտենք, լայնությունն ինչքա՞ն է, ի՞նչ տարածքի մասին ենք խոսում»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց նախարար Արարատ Միրզոյանին։
«Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև չկա այդպիսի բան, որովհետև մի ենթակառուցվածքը ենթադրենք գազամուղը կարող է՝ անցում է Ղազախ-Իջևան, երկաթուղին՝ Մեղրիով, այլ բաներ էլ կարող են լինել, հիմա լայնությունը ինչքա՞ն է»,- պատասխանել է նախարարը։

Հասարակություն more