▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանանի թեման բոլորովին պատահական չէ․․․ Եվ ամեն բան սիմվոլիզմ ունի»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.  «Բանանի թեման բոլորովին պատահական չէ: Ինչպես իրենց մոտ ամեն ինչ` պատահական ոչինչ չկա: Եվ ամեն բան սիմվոլիզմ ունի: Ընդհանրապես ի հակասություն հայոց վսեմ ազգի` նրա սիրելի առաջնորդը մեծ ուշադրություն է դարձնում խորհրանշաններին, խորհրդավորությանն ու սիմվոլիզմին ընդհանրապես: Ճիշտ` թուրքերի ու ադրբեջանցիների պես, որոնց համար, իմաստնաբար` սիմվոլիզմն ամեն ինչ է և անչափ կարևոր: Իսկ քանի որ հայերի համար դա ոչինչ է, ապա սիմվոլները նույնպես հայերը կա´մ չեն սիրում կարդալ, կա´մ էլ չեն էլ կարողանում անգամ կարդալ և վերծանել:
Բանանը` հայկական սպեցիֆիկ խոսքում կիրառվում է վաղուց և բոլորովին այլ կոնոտացիա կարող է ունենալ այդ համատեքստում:
Մյուս կողմից` բանանի հետ է կապվում «բանանային հանրապետություն» արտահայտությունը, որ թեև արդեն քաղաքագիտական տերմին է, բայց նաև բառացի իմաստ ունի, երբ մի ամբողջ բանան արտադրող պետություն գտնվում է բանանի բիզնես անող օտարերկրյա կորպորացիայի ճորտի կամ էլ` ստրուկի կարգավիճակում:
Հայտնի է, որ հայոց առաջնորդը Անկարայում և Դուբլինում հանդիպեց Հայաստանի նոր տերերի հետ: Ու Անկարայից Դուբլին, Դուբլինից` Երևան բանան բերեց գրպանում, որը պահում է չհրկիզվող պահարանում:
Մինչ սա շատերին զվարճալի, կամ էլ ամոթալի, կամ էլ անընդունելի ծաղրանկար կարող է թվալ` ես հեռու եմ այդքան պրիմիտիվ կերպով այս ողջ բեմականացումն ընկալելուց: Մարդը, իր համախոհների հետ հանդիպելուց հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք Երևան: Ու այն պահում է չհրկիզվող պահարանում:
Այնպես որ ծիծաղելի վիճակում նա չէ, որ բանան է բերոլ Երևան: Այլ նրանք, որոնք բանանում ու առաջին հայացքից բանանային սկեչերի սերիայում զավեշտ են տեսնում: Որովհետև այդ բանանը, շուտով իրենց է հյուրասիրվելու:
Ու ամենայն հավանականությամբ, ինչպես ամեն հյուրասիրանք վերջին հազար հինգ հարյուր տարում, այս բանանի հյուրասիրությունն էլ է նրանց շատ դուր գալու»:

Հասարակություն more