▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ․․․ո՞վ է որոշել․․․Վանո Սիրադեղյանի դստեր գրառումը

Վանո Սիրադեղյանի դուստրն՝ Արփին տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու կից գրել․ «Վանո Սիրադեղյանի տուն թանգարանի (հիմքը) ՝ Դավիթ Մաթևոսյանի ձեռքում։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ իմ ձեռքում չէ,  Արամ Մանուկյան,ո՞վ է որոշել․․․դու՞, որ առաջինը հորս ասեցիր,որ կողմ ես քվեարկելու պառլամենտում,որ բռնեն, թե՞ Տիկին Ռուզանը,  որ էդպես էլ չկամեցավ Վանոյի որդու մասնաբաժինը տա»։

Նշենք, որ, երեկ,  գրող և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ Երևանում նախատեսվում է ստեղծել Վանո Սիրադեղյանի թանգարան։ Մինչև թանգարանի հիմնումը Սիրադեղյանին առնչվող նյութերը, ձեռագրերն ու արխիվային փաստաթղթերը ժամանակավորապես կհավաքվեն և կպահպանվեն Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում։

Հասարակություն more