Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի դեմ, գրում է «Փաստինֆոն»։
Դատական կարգով ՀԱՍԵ-ն պահանջում է անվավեր ճանաչել Վաղարշապատի համայնքապետի՝ շուրջ 47 մլն դրամ հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշումը։
Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Այն վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։


