Տեսանյութն՝Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
«Հանրային վայրում, ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը նվաստացնում է իր կնոջը։
Դատելով կնոջ հոգեվիճակից և վարքագծից՝ ենթադրվում է, որ նա զոհ է դառնում բռնության տարբեր դրսևորումների, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների, պարբերական ստորացումների և նվաստացումների։
Նման վարքագիծը չի կարող որևէ արդարացում ունենալ։ Իրավապահ մարմինները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ կնոջն ու ընտանիքի մյուս անդամներին բռնությունից պաշտպանելու համար»։


