▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի գրեթե 99% համատիրությունների նախագահները ժողովրդի կողմից չեն ընտրվել․․․Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Երևան քաղաքի գրեթե 99% համատիրությունների նախագահները ժողովրդի կողմից չեն ընտրվել, այլ փաստաթղթերի կեղծմամբ են դարձել համատիրության նախագահ ու զբաղվում են մենակ փող հավաքելով, ինչի վրա Երևանի քաղաքապետարանը աչք է փակում՝ հանցավոր անգործություն ցուցաբերելով։
Օրինակ՝ մեր «Նորք 4/4» համատիրությունում Մարտիկ Իսախանյանը ժողովրդի կողմից չի ընտրվել համատիրության նախագահ, և արդեն շուրջ 70 օր է՝ օրենքով սահմանված ընթացակարգերի խախտմամբ ու ժողովրդին մոլորեցնելով փորձում է ստանալ համատիրության ղեկավարի պետական գրանցումը, սակայն չի կարողանում, քանի որ պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծ են կազմված, և դրանց հիման վրա պետական գրանցում ստանալու հարցը իմ կողմից վիճարկվում է։
Եվ այս պատկերը միայն մեր «Նորք 4/4» համատիրությունում չէ, այլ Երևանի գրեթե 99% համատիրություններում նույն պատկերն է»:

Հասարակություն more