▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը դե ֆակտո արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանն ինքը դե ֆակտո արդեն դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Մենք փաստաթղթերն ուղարկում ենք ներպետական համաձայնեցման։ Բոլոր փաստաթղթերն ուղարկում ենք նաև Հայաստան։ Եվ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ստանում ենք պատասխան, որ հայկական կողմը չի մասնակցում տվյալ հարցի քննարկմանն ու որոշումների ընդունմանը, սակայն դեմ չէ սահմանափակ կազմով որոշումների ընդունմանը։ Այսինքն՝ նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին․ աշխատանքը շարունակվում է, մենք որոշումներ ենք ընդունում։ Նրանք լսում են շաբաթական զեկույցները, սակայն չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին, զորավարժություններին և նմանատիպ այլ միջոցառումներին։ Ուստի, կարծում եմ, այստեղ կիրառելի է հենց [ՀԱՊԿ կանոնադրության] 25-րդ հոդվածը։ Ըստ էության, նրանք դե ֆակտո արդեն իրենք են դուրս եկել կազմակերպությունից»,- նշել է նա։

***

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները նոյեմբերի 11-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Խոսելով Երևանի՝ կազմակերպությունից դուրս գալու հնարավորության մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ «եթե այդ հարցը ներառվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում, դա կարող է տեղի ունենալ»։

«Առաջարկը սովորաբար ներկայացնում է կա՛մ նախագահող երկիրը, կա՛մ մեկ այլ պետություն։ Այսինքն՝ պետության ղեկավարը կամ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները։ Այն, ինչ տեղի է ունենում փաստացի, կարելի է համարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման դեպք։ Այն ենթադրում է, որ երբ անդամավճարները չեն վճարվում, և քվոտային պաշտոնները չեն համալրվում, ձայնի իրավունքը չի գործում»,- հավելել է նա։

«Կարծես թե Հայաստանը չի քննարկում այդ հարցը։ Կարծես թե նրանք չեն մասնակցում։ Բայց Հայաստանի ներկայացուցիչը մասնակցում է Մշտական խորհրդի ամենշաբաթյա նիստերին, որտեղ հավաքվում են ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները։ Հայաստանի ներկայացուցիչը լսում է և, հավանաբար, զեկուցում, թե ինչ ենք քննարկում, ինչ որոշումներ են ընդունվում»,- նշել է Մասադիկովը։

Հասարակություն more