▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակեի՞ն, սպանեի՞ն. Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշ մտած ադրբեջանցու մասին

Կրակեի՞ն, սպանեի՞ն, այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը Տավուշ մտած ադրբեջանցի հովիվի մասին հարցին։

«Մարդը քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փաշինյանն ասաց, թե աշխարհում չկա այդպիսի մի սահման, որ մարդը չկարողանա անցնել։

Փաշինյանը հայտարարեց, որ հովիվին կվերադարձնեն Ադրբեջան։

Հիշեցնենք՝ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: 

Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:

***

Հայաստանի տնտեսությունում ապոկալիպսիս չի լինելու, ովքեր խոսում են ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում, խոսելով գազի գնի հնարավոր թանկացման և դրա հետևանքների մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվին էին ապոկալիպսիս խոստանում, 2019 թվին, 20, 21, 22, 23, 24, 25, 26-ին։ Այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսության հետ, Հայաստանի տնտեսությունն աճել է և Հայաստանի տնտեսությունը շարունակելու է աճել։ Եվ ընդհակառակը, պետք է հարց տանք, էդ ո՞նց ա՝ կողքի Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ ա, իսկ ընդեղ աճեցրած լոլիկը Հայաստանում աճեցրած լոլիկից՝ էժան»,-ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, թե Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա և լինի մրցունակ։

***

Ես քաղաքական որոշումներ չեմ կայացնում՝ ով զբաղվի տնտեսական գործունեությամբ, ով չզբաղվի, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ 8 տարվա մեջ որևէ այդպիսի որոշում չի կայացրել. «Ինչպես նաև չեմ կայացրել որոշում, թե ով լրատվական գործունեությամբ զբաղվի, ով չզբաղվի»։

Հիշեցրեց, որ դեռևս 2018-ին հայտարարել է՝ բոլորը ունեն շանս հեղափոխությունից օգտվելու. «Այդ շանսից օգտվել են այդ թվում՝ նախկին հանրապետականներ, այդ թվում՝ նախկին դաշնակցականներ, և այդպես շարունակ։

Եթե պարզի, որ իրենք այդ շանսից օգտվել են, բայց մնացել են հանրապետական, իրենց հետ տեղի է ունենալու այն, ինչ հիմա և նախկինում տեղի է ունենում մյուսների հետ»։

***

«Իմ կարծիքում որևէ բան չի փոխվել։ Տվյալների և կանխատեսումների վերաբերյալ՝ կապրենք, կտեսնենք»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցության կասեցման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցին։

Փաշինյանի խոսքով՝ Կառավարության գլխավոր նպատակը Հայաստանի կայուն զարգացումն է, ինչպես նաև երկրի անկախության ու ինքնիշխանության պաշտպանությունը։

«Մենք գնալու ենք այս ճանապարհով և մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղով»,- հավելեց նա։

***

«Մենք հետևողական քաղաքականություն ենք վարում, որպեսզի Հայաստանի ճանաչելիությունը բարձրանա»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «COP 17-ը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ քննադատություններին։

«Այդ 31 միլիոնի մասին, որ խոսում են, այդ մարդիկ թող դուրս գան Երևան քաղաք և մտնեն հյուրանոցներ, որոնք լիքն են և տեղ չկա, մտնեն սրճարաններ, ռեստորաններ, որոնք լիքն են և տեղ չկա․․․ Գիտե՞ք ովքեր են բողոքում, որ 31 միլիոն դրամ է ծախսվելու COP 17-ի համար, այն մարդիկ են, որոնց վարած քաղաքականության արդյունքում երբ որ Հայաստանից մի յաշիկ ծիրան պակաս արտահանվեր, երկիրը կոլապսի առաջ էր կկանգներ, իրենք ասում են՝ ի՞նչի եք 31 միլիոն ծախսում, COP անում, եկեք գնանք քյաբաբ-խաշ ուտենք, «Բրաբուս» առնենք․․․

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային հանդիպումները բարձր մակարդակով անցկացնող երկիր․․․COP 17-ի համար ծախսված ամեն մի լումա վերադառնալու է Հայաստանի տնտեսությանը»,- ընդգծեց Փաշինյանը։

Հասարակություն more