▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային բացահայտում․ ՆԳՆ պաշտոնյաները գումարի դիմաց «օգնել են սպանություն կատարել»

2023 թվականի օգոստոսի 7-ի գիշերը աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել․ սպանվել էր 39-ամյա Արսեն Հովսեփյանը։ Նա մահացել էր գլխի շրջանում ստացած հրազենային կրակոցից։ Դեպքի հստակ դրդապատճառներն ու կողմերի միջև եղած կոնֆլիկտի բնույթը իրավապահները պաշտոնապես չէին հանրայնացրել։

Սպանությունը կատարելու կասկածանքով գործով անցնում էր 36-ամյա Մ․ Փ․-ն, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել․ դեպքից հետո նա փախուստի էր դիմել և թաքնվել քննությունից։

Եվ ահա, դեպքից ավելի քան երեք տարի անց նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Պարզվում է՝ այս պատմության մեջ ներգրավված են եղել նաև ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Խոսքը Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Գևորգյանի և 4-րդ գումարտակի 1-ին վաշտի նախկին հրամանատար Արսեն Ստեփանյանի մասին է։

Ըստ իրավապահների՝ սպանությունից մեկ օր առաջ՝ օգոստոսի 6-ին, նրանք Ալեքսան Սարկիսյանից 5 միլիոն դրամ կաշառք ստանալու պայմանավորվածություն են ունեցել։ Փոխարենը պետք է պարզեին, թե որտեղ է գտնվում Աշոտ Հովսեփյանը, և այդ տեղեկությունը փոխանցեին Սարկիսյանին։

Այսպիսով, ոստիկանության երկու պաշտոնյաները, ըստ քննության, ոչ միայն տեղեկություններ են փոխանցել, այլև օգնել են Սարկիսյանին՝ գտնելու Արսեն և Աշոտ Հովսեփյաններին։ Դրանից հետո Սարկիսյանը հրազենային կրակոցներով սպանել է Արսեն Հովսեփյանին, իսկ Աշոտին սպանելու փորձը չի հաջողվել։

Բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ դրվագը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, նրանք կալանքի տակ են։

«Հրապարակ»-ն է գրում այս մասին։

Հասարակություն more