▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անիի ոտքից երկու բուռ միայն ասկոլկա ու ոսկորի փշրանքներն են հեռացրել, բժիշկն ասում է, թե չգիտի՝ ինչ զենքով է խփել. պետական մարմիններից չեն գալիս, գոնե միջանցքում ծնողը նստած է, տեսնեն

Անիի ոտքից երկու բուռ միայն ասկոլկա ու ոսկորի փշրանքներն են հեռացրել, բժիշկն ասում է, թե չգիտի՝ ինչ զենքով է խփել. պետական մարմիններից չեն գալիս, գոնե միջանցքում ծնողը նստած է, տեսնեն

Անիի քրոջ՝ Արփի Ավետիսյանի փոխանցմամբ՝ բժիշկները պայքարում են, որպեսզի Անիի ոտքը չհեռացնեն։
«Վիրահատությունն արել են, փշրված ոսկորն են հեռացրել՝ ասկոլկաների հետ միասին։

Բժիշկն ասում է, թե չգիտի՝ ինչ զենքով է խփել, որ ասկոլկաներ էլ կան։

Բժիշկը բացատրեց, ասաց, որ երկու բուռ միայն ասկոլկա ու ոսկորի փշրանքներն են հեռացրել դեռ ու պայքարում են ոտքը փրկելու համար։

Մաքրել են, որ ինֆեկցիա չտարածվի, սրանից հետո դեռևս 3 բարդ վիրահատություն պետք է լինի, 8 ամիս հետո կրկին վիրահատություն է սպասվում»,-168.am-ի հետ զրույցում ասել է Արփի Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է Շաքիի բնակավայրի վարչական ղեկավարի ասածներին, որ «կրակոց չի եղել, միայն կնոջ սրունքն է մի փոքր վնասվել», Արփի Ավետիսյանը զայրացավ.
«Ամբողջ օրը հիվանդանոցում եմ, խոսում եմ բժշկի հետ, հիմա վարչական ղեկավարի՞ն պետք է հավատան, թե՞ մեր տեսածին։
Ասենք՝ հիմա պայքարում են Անիի ոտքը փրկելու համար, ասում են՝ կրունկն է վնասված, ո՛չ մեկը չի գալիս, ո՛չ մեկը չի հետաքրքրվում։
Արփիի ամուսնինը արդեն նշել է, որ բժիշկն ասել է՝ Անիի ոտքի վիրահատությունը պետք է արագ անեն, որպեսզի ինֆեկցիա չանցնի ամբողջ ոտքին, հետո տեսնեն՝ ոտքը կարողանո՞ւմ են պահել, թե՞ ոչ։
 

Հասարակություն далее