Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից վնասվածք ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը բարդ է, նրան դեռ 3 ծանր վիրահատություն է սպասվում, բժիշկները ոտքը փրկելու խնդիր ունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Անի Ավետիսյանի քույրը` Արփի Ավետիսյանը։
«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթև են, վիճակը լավ է։
Երեկ պետք է լուրջ վիրահատություն անեին, բայց 2 բուռ ոսկորի փշրանքներ են հանել, ասկոլկաների հետ, մաքրել են, որ ինֆեկցիա չանցնի։
Անիին դեռ 3 հատ վիրահատություն է սպասվում։
Բժիշկն ասում է՝ ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը չփրկելու վտանգ կա։
Ասում են` պայքարել են, որ գոնե 8 սմ ոսկոր հեռացնեն, հակառակ դեպքում 14 սմ պետք է հեռացնեին»,-ասաց Արփի Ավանեսյանը։
Նրա խոսքով` բժիշկները հույս ունեն, որ կկարողանան իմպլանտ տեղադրել և 8 ամիս հետո նորից վիրահատել։
Արփի Ավետիսյանը շատ է վրդդովվում, որ իշխանական մամուլում կամ քաղաքական դաշտում դեպքը թեթև է ներկայացվում։


