▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիրները հարվածեցին սեղաններին, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Կտրիճ Ներսիսյան

Երբ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառի մասին խոսելիս հնչեցրեց ավազանի անունը, ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին:

Դիտեք նաև՝ 

Ինչքան ուզում եք` դմփդմփացրեք. Փաշինյանը չդադարեց Ամենայն հայոց կաթողիկոսին ավազանի անունով կոչելուց` չնայած ընդդիմության բողոքին

ՀՀ վարչապետը պնդեց, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մի մասը քաղաքական կուսակցություն են, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը դուստր ունի, ինչը, ըստ նրա, սրբապղծություն է։

«Պիղծ է ձեր վեհափառը»,- դիմելով սեղաններին հարվածող ընդդիմադիրներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե ձեզ համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար որպես ՀԱՍԵ հետևորդ, սրբապղծություն է: Եթե դուք խնդիր չունեք, որ Մայր Աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմբդմբացրեք ինչքան ուզում եք: Երեխա ունենալու մի մեթոդ կա՝ դա սեռական հարաբերությունն է»:

***

Նիկոլ Փաշինյանի՝ «թող դմբդմբացնեն նրանք, ովքեր չգիտեն, որ Կտրիճ Ներսիսյանն ունի աղջիկ» արտահայտությունից հետո դահլիճից հնչեց ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի արձագանքը՝ «հանգի՛ստ թող վեհափառին»: Փաշինյանն ասաց. «Կտրիճ Ներսիսյանը պետք է հանգիստ թողնի վեհափառին»:

***

«Կտրիճ Ներսիսյանի ուղիղ հրահանգին ենթարկվող մի շարք հոգևորականներ Սուրբ և անմահ պատարագների ժամանակ կոչ են հղում Աստծուն, որ պահպանի Արցախի Հանրապետությունը՝ այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Այս կոչերը հղում են, հետո ասում՝ «Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք»: Աստծուն պետք չէ աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել: Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է ՀԱԵ փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ. իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱՍԵ առաջացած խորը համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից»:

***

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, խոսքը շատ վառ արտահայտում է իր մտածելակերպը բանակցություններում, իր մտածելակերպը՝ երկրում տիրող իրավիճակին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին։
«Մի քանի տեղ բացեց խաղաքարտերը, վերջապես մի քանի տեղ այն, ինչը մենք ամիսներով ասում էինք, ինքը քիչ առաջ ասաց»,- նշեց Կարապետյանը և մանրամասնեց․ «Վեհափառի հետ կապված՝ ուղիղ ասաց, որ խնդիրը Արցախի հետ է կապված, Արցախի անունը շոշափելն է, Արցախը հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաներն էին, դրանք գործիք են, որպեսզի քաղաքական ազդեցություն ունենան մեր հոգևոր կենտրոնի վրա»։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն далее