Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Մեզ Շուշին պետք էր, որովհետև Շուշին հայկական էր, մեզ պետք չէր Նիկոլ Փաշինյանը, որ պետք է գնար Շուշիում տրնգի պարեր ու հետո հայտարարեր, որ Շուշին դժգույն ու դժբախտ էր»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Մեծ հաշվով այդ եռակողմ հայտարարությունն ուժը կորցրած է, որովհետև Արցախն այլևս չկա, այդ հայտարարության էությունն այն էր, որպեսզի գոնե պահպանվի այն, ինչ պատերազմից հետո կար։ 6 տարի առաջ պատերազմում պարտություն կրելուց հետո մենք դեռևս ունեինք հայկական Արցախ, մենք գնում-գալիս էինք Ստեփանակերտ, այո, այլ պայմաններով, բայց գնում էինք Ստեփանակերտ ու հետ էինք գալիս։ Այսօր արդեն խոսվում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, դուք պատկերացրեք դիվանագիտական ահռելի պարտությունների ծավալը ու դա շարունակական է լինելու, քանի դեռ այս մարդիկ մտածում են, որ ամեն ինչ զիջելով կարող են հույս ունենալ, որ Ադրբեջանն այլևս ոչինչ չի պահանջի։ Այդպես չի աշխատում, իսկ եթե իրենք չեն կարողանում ոչ ասելով պահել հայկական շահերը, պետք է րոպե առաջ գնան»,- շարունակեց ընդդիմադիր գործիչը։ Դիտեք նաև՝ «Ո՞վ է եռապատկել Եռաբլուրը՝ եռապատերազմի կուսակցությունը, ո՞վ է մեզ բերել 3 պատերազմ՝ եռապատերազմի կուսակցությունը, ո՞վ է մեզ բերել 3 պարտություն՝ եռապատերազմի կուսակցությունը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս: Այդ մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի քամիները և իրենք չեն կարող այդ քամիները հեռու տանել Հայաստանից, որովհետև իրենք են այդ քամիները հրավիրել մեր տուն»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Ինչ կար տալու՝ այս մարդը տվել է, և հիմա հարևան երկիրն ուղղակի ուզում է ձգել խաղաղության պայմանագիրը, քանի որ զգացել է նոր զիջումների հոտը։ Պետք է կանգնեցնել զիջումները, այդ ժամանակ կլինի խաղաղությունը»,- շարունակել է Կարապետյանը։ ***
|


