▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ գրքում ասված է՝ նմանը զնմանը կգտանե․․․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Սուրբ գրքում ասված է՝ նմանը զնմանը կգտանե։ Բարձրագույն կրթություն չունեցող, սակայն նախկինում ՔՊ-ական պատգամավոր, այժն՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ աշխատող Ջուլիետա Ազարյանը իր անվերապահ աջակցությունն է հայտնել աղմկահարույց պատմության մեջ հայտնված, չգիտեմ ինչ ծխած Երևանի երաժշտական դպրոցի տնօրենին։Վերջինս ի՞նչ օրինակ է ցույց տվել իր ղեկավարած դպրոցում սովորող երեխաներին»։

***

«Վաղը վարչական շրջանի ղեկավարը հանդիպելու է ծնողների հետ և քննարկում պետք է ունենա այդ թեմայի շուրջ, որպեսզի մի քանի տեսանկյունից հարցին մոտենանք և հասկանանք առաջին հերթին տնօրենի պրոֆեսիոնալ որակները և երկրորդ՝ հրապարակված տեսանյութը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով երեկ համացանցում տարածված երաժշտական դպրոցի տնօրենի հետ կապված տեսանյութին։
«Ինչ վերաբերում է ընտանեկան միջադեպին՝ ես որքան գիտեմ շորթման գործով տնօրենի կողմից հաղորդում կա տրված ոստիկանություն, և որքանով ընկալում ես երևույթը՝ զազրելի, տգեղ բան է արված. անձնական, ներքին խոհանոցի մեջ թույլ տվեք չխորանալ»,- նշել է Ավինյանը։

Հիշեցնենք՝ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել Աջափնյակ վարչական շրջանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի մասնակցությամբ։ Տեսանյութը քննադատությունների թեմա էր դարձել։

Հասարակություն далее