▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1-ին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը նախկին 50 000-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հուլիսի 1-ից աջակցության հետեւյալ ծրագրերն ուժի մեջ կմտնեն.

1-ին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը նախկին 50 000-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ (բարձրացվել է 6 անգամ)։

2-րդ երեխայի դեպքում միանվագ վճարը նախկին 150 հզ-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ (աճել է 2 անգամ)։

Ամենամսյա խնամքի նպաստը աճել է 18 հզ. դրամից 26.5-53 հզ. դրամ, մասնավորապես`

Գյուղաբնակ չաշխատող մայրերը, ովքեր նախկինում ոչ մի աջակցություն չէին ստանում, ամեն ամիս կստանան նպաստ` 26.5 հզ. դրամ։

Գյուղաբնակ աշխատող մայրերը կստանան նախկինի համեմատ գրեթե 3 անգամ բարձր՝ 53 հզ. դրամ ամսական նպաստ (նախկինում 18 հզ. դրամ էր)։

Քաղաքաբնակ աշխատող մայրերը, նախկին 18 հզ. դրամի փոխարեն այսուհետ կստանան 26.5 հզ. դրամ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին