▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստեփանավանում մտահոգված են նոր հանքավայրի շահագործման հետ կապված»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստեփանավանում մտահոգված են, որ մաքուր բնությունն այնտեղ էլ կարող է աղտոտվել նոր հանքավայրի շահագործման հետևանքով։
Արմանիսի և Ուրասարի տարածքներում նախատեսված հանքերն, ըստ մասնագետների, ոչ միայն աղտոտելու են շրջակա միջավայրը և հողերը, այլև վնասելու են տարածքի վայրի կենդանիներին։
Հանքարդյունաբերական տարածքը շատ մոտ է նաև Ուրասարի հայտնի Ջրաշուշանների լճին։ Ծաղիկները գրանցված են Կարմիր գրքում՝ որպես հատուկ պահպանության էկոհամակարգ։
2024-ին այստեղ հանքերի շահագործումը բացասական եզրակացություն է ստացել։ Հիմա կրկին փորձում են։
Այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 11-ին, Ստեփանավանի համայնքապետարանում, 14-ին՝ Արմանիսում և 15:30-ին՝ Ուրասարում տեղի կունենան հանրային լսումներ։
Թեժ քննարկումներ ու բնապաշտպանների կողմից կոշտ դիմադրություն է սպասվում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին