«Հրապարակ»-ը գրում է․ Սամվել Կարապետյանը օրերս ասուլիսի ժամանակ ասաց, որ չկան երգիչ, երգչուհիներ, ովքեր պատրաստ կլինեն հանդես գալ ընդդիմության հանրահավաքներում։ Քաղաքական բնույթի հավաքից հետո հավաքվածներին փոքր ինչ ուրախացնելու, երաժշտական ուղեկցում ապահովելու համար: Պատմեց, որ իրենք դիմել են մեծ թվով արտիստների, որոնք հրաժարվել են երգել ընդդիմության հանրահավաքների ժամանակ, քանի որ վախենում են, խուսափում են իրենց քաղաքական կողմնորոշումը ի ցույց դնելուց։ Առաջ քաղաքական միջոցառումների ժամանակ հայտնի արտիստները չէին խուսափում մասնակցելուց եւ սա նույնպես վկայում է այն մասին, որ երկրում վախի մթնոլորտ է ստեղծվել։ Հասարակության մեջ բաժանումները ազդում են նաև մշակույթի գործիչների վրա։ Այս պարագայում առավել ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանի «Տաշիր շոուի» ժամանակ մեծ թվով երգիչ-երգչուհիներ են տարիներ շարունակ մասնակցել: Իսկ հիմա հրաժարվում են եւ Կարապետյանի խոսքով` իրենք ստիպված են արտիստներ հրավիրել ԱՄՆ-ից:
Մենք կապ հաստատեցինք մի քանի արտիստներրի հետ հասկանալու համար` ստացե՞լ են արդյոք ընդդիմության կողմից հրավեր մասնակցելու, երգելու նրանց հանրահավաքներին, եթե չեն ստացել` ստանալու պարագայում կհամաձայնե՞ն երգել, թե ոչ։ Էմմա Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել հարցին եւ անջատեց հեռախոսը։ Երգիչ Արսեն Սաֆարյանը նշեց․ «Սամվել Կարապետյանից առաջարկ չի եղել, բայց որ լինի` կմասնակցեմ, ելույթ ունեցել եմ մեկ անգամ «Բարգավաճ Հայաստանի» հավաքի ժամանակ»։ Իսկ իշխանությունների կազմակերպած հավաքներին մասնակցելու վերաբերյալ հարցին Արսեն Սաֆարյանը պատասխանեց, որ չի կարծում, թե կմասնակցի։
Երգչուհի Ջուսն էլ նշեց, որ ինքը չի զբաղվում քաղաքականությամբ, բայց ըննդիմության կողմից առաջարկի դեպքում ընդհանուր քննարկման գալով կհասկանան, իսկ իշխանությունների հավաքին` եթե անգամ 1 միլիոն դոլար գումար էլ տան, չի երգի։
Aram mp3 սկզբում պատճառաբանեց, որ հոգեհանգստի է, ապա կապ հաստատեց մեզ հետ եւ ասաց, որ առաջարկ չի ստացել և եթե ստանա էլ չի մասնակցի, չի ցանկանում, որ իր անունը որևէ ուժի հետ ասոցացվի։
Դիտեք նաև՝
***
0
***


