▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 հակափաստարկ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 100 փաստերից 10 տնտեսական հարցերի վերաբերյալ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի ուսումնասիրության արդյունքում բացահայտված 10 հակափաստարկ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 100 փաստերից 10 տնտեսական հարցերի վերաբերյալ:

Փաստ 1. 2019 թվականի 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս

ՀակափաստարկՀՆԱ-ի իրական աճի տեմպը ՀՀ ՎԿ-ի կողմից հաշվարկվում և հրապարակվում է եռամսյակային կտրվածքով, ուստի 6.8%-ը վերաբերում է ՏԱՑ-ին և ոչ մի կերպ ՀՆԱ-ին:

Փաստ 2.  2019թ.-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ՝ այսինքն նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր:

Հակափաստարկ. 2019թ.-ի առաջին կիսամյակում  հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) արձանագրել են 24.5% աճ՝  կամ նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել շուրջ  141 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր, իսկ 152 միլիարդը կամ 25.1% աճը վերաբերում է պետական բյուջեի եկամուտներինայլ ոչ թե հարկերի և տուրքերի մեծությանը:

 3. Փաստ 9. 2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Ընդհանուր առմամբ 2019-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ:

-Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով աճել են:

Հակափաստարկ. Համաձայն ՀՀ ՎԿ տվյալների՝ 2019թ.-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.3% աճ: Ի թիվս ըստ առանձին երկրների վիճակագրական թվերի որոշ անհամապատասխանությունների, ուշագրավ է նշել, որ համաձայն հյուրանոցային տնտեսություններում հաշվառված զբոսաշրջիկների՝ Միացյալ Թագավորությունից այցելող զբոսաշրջիկները շուրջ 66.5%-ով նվազել են:

 4. Փաստ 12. 2019 թվականի 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել և գրանցել 3 տոկոս արտահանման աճ։Էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս, …

ՀակափաստարկԱրտահանման ծավալների աճ արձանագրած ապրանքատեսակներից  ոսկերչական իրերի դեպքում աճը եղել է  18.4%:

   5. Փաստ 13. 2019թ.-ի առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. Ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, Կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004.5 հեկտարով, Հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, Սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով:

ՀակափաստարկՏարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս իրականացվող փոփոխությունների արդյունավետությունը, քանի որ 2019թ.-ի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտը 7.4%  անկում է գրանցել:

 6. Փաստ 14.  2019թ. հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝  գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 90.5%-ով:

Հակափաստարկ. Ըստ ՀՀ ԿԲ-ի տրամադրված տվյալների միայն բանկային համակարգով տրամադրված հիփոթեքային վարկերը դիտարկվող ժամանակահատվածում աճել են 275%-ով:

 7. Փաստ 16. 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:

Հակափաստարկ. Դիտարկվող ժամանակահատվածում արտաքին պետական պարտքի նվազումը պայմանավորված է ոչ թե արդյունավետ կառավարմամբ, այլ հիմնականում ԱՄՆ դոլարի նկատմամբ ազատ փոխարկելի տարադրամի և եվրոյի  արժեզրկմամբ:

 8. Փաստ 19. Երկրում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում և որ ամենակարևորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։

 Հակափաստարկ. Խոսքը ոչ թե հուլիսին 12-ամսյա գնաճի ցուցանիշին է վերաբերումայլ  2019թ.-ի հուլիսը  2018թ. հուլիսի նկատմամբերբ գնաճը կազմել է 1.7%: Ընդ որում՝ դիտարկվող ժամանակահատվածում որոշ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները կտրուկ աճել են. կարտոֆիլի գինն աճել է 75.4%-ով, ձվի գինը՝ 38.9%, թռչնամսի գինն աճել է 13.6%-ով, բանջարեղենինը՝ 11.7%, մակարոնեղենի գինը՝ 8.4% և այլն:

 9. Փաստ 53. Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազարին:

Հակափաստարկ. Չենք կարող արձանագրված փաստ համարել նվազագույն աշխատավարձի շեմում հենց 68.000 դրամի հաստատումը, քանի որ այդ հարցի շուրջ  դեռ խորհրդարանական լսումներ չեն եղել:

10.  Վարչապետի կողմից ներկայացված ցանկում առկա են տնտեսական բլոկին վերաբերող մի շարք ցուցանիշներ, որոնց արժանահավատությունը հնարավոր չէ ստուգել՝ տվյալների անհասանելիության պատճառով:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին