▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«100 դրամով տրանսպորտ պահելը հնարավոր չէ». Ուղևորափոխադրող ընկերություններ

Ուղևորափոխադրման սեփականատերերի խոսքով, տարեցտարի իրենց  ծախսերն ու վճարումները  այնքան են ավելանում, որ  հասույթը հավասարվում է զրոյի, ինչը տվյալ ընկերություններին տանում է դեպի լուծարում:

«Հրաչուհի-Հռիփսիմե» հիմնարկի հիմնադիր  Վալերի Խաչատրյանը ուղևարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ մեզ հետ զրույցում նշեց, որ վնասով են աշխատում, իսկ վարորդները համապատասխան աշխատավարձ չունենալու պատճառով լքում են աշխատանքը:

«Ներկա պահին 20 ավտոբուս պարզապես կանգնած է, քանի որ նրանց վարորդները հրաժարվել են աշխատանքից»,- ասաց Վալերի Խաչատրյանը, ընդգծելով, որ դեռևս 2008 թվականին իրականացրած հաշվարկների համաձայն, ուղևարձը պետք է կազմեր 230 դրամ, ոչ թե 150 դրամ, քանի որ այս դեպքում իրենք ևս վնասով են աշխատում:

«Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ի հիմնադիր Պողոսյան Լյուդվիգի 4 համարի 12 ավտոբուսային երթուղիներից 7-ը կանգնած են ավտոպարկում ու հասարակությանը սպասարկում է ավտոբուսներից միայն 5-ը.

 «Մենք 5 տարի է մեր ազգին տեղափոխում ենք վնաս կրելով՝ 100 դրամով: Մենք գումար չենք աշխատում, որ ի վիճակի լինենք վերանորոգել այս ավտոբուսները, այսպես այլևս անհնար է», - մեզ հետ զրույցում նշեց Լյուդվիգ Պողոսյանը:

«ԻՍԱՎ» ՍՊԸ տնօրեն Պատվական Միհրանյանն էլ իր խոսքում հավաստիացրեց, որ  եթե իրոք չթանկանա ուղևարձը, ապա հասարակությունը կմնա ոտքով:

«Եկել է այնպիսի պահ, որ բոլորը գնում են, լքում են, իրոք հնարավոր չի տրանսպորտ պահել»,- հավելեց Պ.Միհրանյանը:

Ըստ նրա, 2007 թվականից իրենց հիմնարկն արդեն շահույթ չի հետապնդում.

«Հիմա ինչ հասույթ որ գալիս է հիմնարկ, աշխատում ենք ապահովել աշխատավարձերը, մուծումները, որ գոնե պարտք չմնանք, գոնե լուծարման դեպքում կարողանանք  ոլորտը փոխենք, ոչ թե հիմնարկը դնենք գրավի տակ»,- իր մեկնաբանությունն տվեց նա:

Նշենք, որ ուղևորափոխադրման կառույցների որոշ սեփականատերերը պնդում են, որ եթե ապագայում  չբարելավի  իրենց  վիճակը, ապա տրանսպորտային գործունեությամբ էլ չեն զբաղվի, որի արդյունքում իրոք  կմնանք  «ոտքով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին