|
«Մի կողմից քաղաքական հարձակումներ են տեղի ունենում ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, զուգահեռ հարթության մեջ շատ ընդգծված ձևով Հայաստանում տեղի է ունենում սեփականության վերաբաշխում։ Սա, ի դեպ, տեղի է ունենում միջազգային հանրության լռության պայմաններում»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Փաստացի, հետընտրական ժամանակահատվածում չկա որևէ լուրջ հակազդեցություն։ Սրանով, ըստ էության, ցույց է տրվում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նաև աշխարհաքաղաքական ֆոնը և կոնկրետ դերակատարների շահագրգռվածությունը։ Այն, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի դեմ, և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով շատ լուրջ ազդակ է նաև ներսի ու դրսի ներդնողների համար»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։ *** |
|
«Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացներն ունեն միայն քաղաքական բնույթ։ Նախընտրական շրջանում այդ ի՞նչ էր ասել կամ արել Գագիկ Ծառուկյանը, որ փորձում են անել այն, ինչը քաղաքական հետապնդում բառից այս կողմ՝ ուրիշ որակավորում ոչ ոք չի կարող տալ»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ «Հանրային համերաշխությա՞ն համար են այս ամենն անում, որ կոչ էր անում՝ հերիք ա իրար ատեք, իրար խժռեք, թե՞ նրա համար, որ ասում էր՝ ժողովուրդ ջան, իրավիճակ ա փոխվել, այսօր երկիրը կանգնած ա լրջագույն վտանգների առաջ։ Պետք է հստակ ֆիքսել, որ ունենք մի իրավիճակ, երբ երկրում գրեթե չի աշխատում ո՛չ Սահմանադրություն, ո՛չ օրինականություն, ոչ մի բան ընդհանրապես»,- շարունակեց Աբովյանը։ |
«Հայաստանում տեղի է ունենում սեփականության վերաբաշխում՝ միջազգային հանրության լռության պայմաններում»․ Տիգրան Աբրահամյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


