▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100-րդ տարելիցի մի մասի ֆինանսավորումը «դրվել է» Ծառուկյանի վրա. «Ժամանակ»

«Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք ենթադրում են ֆինանսավորում: Մեր տեղեկություններով՝ դրանցից մեկի՝ այսօր ժամը 20.15-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք մեծ ֆիլհարմոնիկ երգչախմբի յուրօրինակ համերգի ֆինանսավորումը դրված է «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի» վրա:

Մեզ հասած լուրերով, սակայն, Ծառուկյանն այնքան էլ ոգեւորված չի եղել այդ փաստով: Նրա վրա պարզապես «դրվել է» այդ պարտականությունը, որից նա հրաժարվել չի կարողացել»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին