▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

13-16 տարեկան աղջիկներն ընկնում են ծխախոտի և գարեջրի հետևից

Այսօր Հայաստանում մեծ տեղ է գրավում ծանր երաժշտությունը: Հաճախ կարող ենք հանդիպել Ռոք փառատոնների և այնտեղ գտնվող դեռահասների: Իսկ ովքե՞ր են հայ ծանր երաժշտության սիրահարները : Շատերը կարծում են, որ ինքնահաստատվող դեռահասներ են , ովքեր կորցրել են իրենց և փորձում են ինքնահաստատվել նոր շրջապատում: Համաձայն եմ՝ կա այսպիսի հոծ զանգված , ովքեր փորձում են իրենց տեղը գտնել , ընդ որում ինձ համար անիմաստ է ասոցացնել բոլորին , որովհետև կան մարդիկ ովքեր ուղղակի լսում են մետալ լսելու համար՝ այն հաճելի երաժշտություն է նրանց համար և այլն: Լավ հիմա անցնեմ ինքնահաստատվող մասսային , ովքեր սեփական ես-ը չունենալով փորձում են գտնել իրենց տարբեր շրջապատներում լինի դա ռոքերների , ռեպերների, պարողների թե ուրիշ շրջապատ՝ նշանակություն չունի:

Ուզում եմ ձեր ուշարությունը կենտրոնացնել այսպիսի մի մասսայի: Շատերը մտածում են, որ Հայաստանում դեռահասիկների մեծ մասը չէ, որ ծխում կամ խմում է , բայց մտեք այն ակումբները որտեղ մետալ համերգներ են : 14-16 տարեկան երեխաները, ոչ միայն տղաները այլ աղջիկները ծխում են, խմում նաև շատ հնարավոր է օգտագործում են թմրանյութեր: Այսպիսի մասսային եմ ես կոչում ինքնահաստատվող, որ չեն զուգարանից օգտվել , բայց խմում են ծխում իրենց պահում անդուր:

Այս մասսային պատկանող աղջիկները , ովքեր լինում են 13-16 տարեկան, տեսնելով ակումբում տիրող ազատությունը սանձարձակի նման ընկնում են ծխախոտի և գարեջրի ետևից, իսկ երբ տուն են գնում մաքսիմում իրենց կարգի են բերում, որ ոչ մեկ չնկատի նրանց «խմած- ծխած» վիճակը: Իսկ ի՞նչ են անում տվյալ ակումբների տերերը, մենեջերները, ովքեր թույլ են տալիս երեխաներին ծխել կամ խմել, որը մարդկային բարոյական բոլոր օրենքներին հակասում է, անչափահասը իրավունք չունի ծխախոտ կամ ալկոհոլ օգտագործելու.... Իսկ ակումբի տերերը երկու կոպեկ աշխատելու համար պատրաստ են երիտասարդների շրջանում ալկոհոլիկության զարգացման համար խթան հանդիսանալ:

Դեռահասները կարելի է ասել ինքնհաստատվում են , ոչ թե երաժշտության, այլ տրված սանձարձակ ազատության և ծխախոտի ու խմիչքի լիությամբ.... Համոզված եմ, եթե լիներ ռեպ համերգ, կամ խնջույք, որտեղ սահմանները բաց կլինեին և ինչոր չափով կբացակայեր քյառթու կոչվող հասարակությունը , նունն էր տեղի ունենալու :

 

Աղբյուրը՝ Գիրք Բլոգ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին