17 կուսակցությունների կազմ կոմիտեն որոշել է՝ այսօր՝ նոյեմբերի 14-ին, հայտարարվում է լռության ու սգո օր, հանրահավաք չի լինելու։ Այս մասին երեկ Ազատության հրապարակում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։
Նրա նշեց, որ նոյեմբերի 14-ին, ժամը վեցին կազմակերպելու են մոմավառություն՝ ի հիշատակ զոհված հերոսների․
«Ով ի վիճակի չէ գալ, իր տանը թող վառի իր մոմը՝ ի հիշատակ զոհված տղաների»։
Սեյրանյանը հորդորեց քաղաքացիներին՝ հաջորդ հանրահավաքին ավելի շատ հավաքվել և այդպես հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
«Խնդրում եմ ձեզ, բերեք ձեր բոլոր հարազատներին, հարևաններին, եկեք այստեղ ու գոռացեք՝ «Նիկո՛լ, հեռացիր»»։


