▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1972-ի «ՅԱԿ -40»-ն ու 2023-ի L410-ը․ ԶՊՄԿ-ն պատմական լուսանկար է հրապարակել

Արդեն տեղեկացրել ենք, որ  այսօր իրականացվել է  Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք՝  L410 տեսակի օդանավով․ Կապանից ոչ հեռու գտնվող օդանավակայանը  դեռևս ԽՍՀՄ տարիներին օգտագործվել է ներքին ավիացիայում։

Այդ առիթով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ 

«Այսօր, երկար տարիների ընդմիջումից հետո, Կապանի օդանավակայանում վայրէջք կատարեց փորձնական թռիչք իրականացնող L410 տեսակի օդանավը։

Լուսանկարում` վերևում «Պղնձի համար» թերթի հրապարակումն է. 1972 թվականի օգոստոսի 18-ին Կապանում վայրէջք կատարեց առաջին ուղևորափոխադրող «ՅԱԿ -40» ինքնաթիռը:

Ներքևում` 2023 թվականի ապրիլի 26-ին իրականացված փորձնական թռիչքն ու L410-ի բարեհաջող վայրէջքը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին