▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 դատավոր կալանավորվել է. նրանցից մեկը ինքնասպանության փորձ է կատարել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու՝ դատախազի միջնորդությունը:

Գևորգ Նարինյանի փաստաբան Մհեր Հակոբյանը լուրեր.com-ի հետ զրույցում նշել է, որ քրեական գործի հետ կապված դեռ նախաքննություն է ընթանում. «Չեմ կարող ինչ-որ տեղեկություններ տրամադրել, երբ հրապարակվի քրգործը՝ մենք էլ մեր հերթին կմեկնաբանենք»,- ասել է փաստաբանը:

Երեկ տեղեկություն տարածվեց նաև, որ դատավոր Գևորգ Նարինյանը երակները կտրելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել։ Այս լուրը ևս փաստաբանը չի ցանկացել մեկնաբանել. «Դրա հետ կապված էլ մեկնաբանություններ կտա պարոն Նարինյանը, ես լիազորված չեմ, դա իմ վստահորդի բժշկական գաղտնիքն է»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին