|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է, սակայն արձակուրդում էլ չի հանգստանում, հանրությանը տեղեկացնում է ՀԴՄ կտրոն վերցնելու անհրաժեշտության մասին, պատմում է թատրոնները հանդիսատեսներով լի լինելու մասին և այլն։ Իսկ այդ ընթացքում կառավարությունը հուլիսի 16-ի նիստում հաստատեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը՝ մեկնարկելով դրա վավերացման գործընթացը։ Կառավարության նիստին քննարկվեց նաև ԹՐԻՓ հիմնադրամի հարցը, որը կղեկավարի Կոնստանտին Սոկոլովը։ Նույն Սոկոլովի ղեկավարած ամերիկյան ընկերությունը Թեղուտի հանքի նոր սեփականատերն է, նաև հեռահաղորդակցության «Վիվա Արմենիա» ընկերության սեփականատերերից։ Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն անշառ թեմաներով հանրության ուշադրությունը շեղում է վերոհիշյալ գործարքների հետ կապված լուրջ հարցերից։ Սերժ Սարգսյանն էլ կարևոր դեպքերից առաջ երկրից թռչում էր»: Դիտեք նաև՝ |
«Սերժ Սարգսյանն էլ կարևոր դեպքերից առաջ երկրից թռչում էր»
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


