▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 տարի անց հրապարակվել է Սեյսուլանի ուղղությամբ դիվերսիա իրականացրած ադրբեջանցու լուսանկարները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երբ 2015թ ապրիլի 21-ին մեր Պաշտպանության Բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ թշնամու կողմից իրականացված անհաջող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի մասին, ցուցադրելով դեպքի վայրում թողնված ռազմամթերքը, արյան բազմաթիվ հետքերն ու բժշկական ասեղները, թշնամու քարոզչամեքենան իսկույն հերքել էր դա և ավելին՝ ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածում, թե իբր հայկական կողմը այդ օրը ունեցել է 10 զոհ։
Դեպքից երկու տարի անց հրապարակվեց վիրավորներից մեկի՝ հատուկ նշանակության ուժերի ենթասպա Նատիգ Մեհդիևի (Natiq Mehdiyev) լուսանկարները։ 
Լուսանկարներից երևում է, թե ինչպիսի դիմադրության են հանդիպել թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի անդամները։

Պարզվել է նաև, որ Մեհդիևը ծառայում էր մեկ տարի անց Թալիշի ուղղությամբ ոչնչացված գնդապետ Վուգար Յուսիֆովի հրամանատարության ներքո։

Ալեն Ղուլյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին