▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20-ամյա վարորդը տեղում մահացել է

Թարմացված․ Հայտնել էինք, այսօր Կեչուտ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի էր ունեցել ՃՏՊ. «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․ ծնված 2004թ․) դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում:

***

Հուլիսի 29-ին, ժամը 00:37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևանյան խճուղու և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․ ծնված 2004թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել, մոտեցրել շտապօգնությանը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին