Ծնվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների 4-րդ թոռնիկը․ Հինգ զավակների ծնողների միակ դստեր՝ Շուշիի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ աղջիկը և նրան անվանակոչել են տատիկի անունով՝ Արմինե։ Շուշիի առաջնեկի անունն Արենի է։
Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների ավագ որդին՝ Կարինն էլ, ծնողներին պարգևել է ևս երկու թոռնիկ՝ Լեոյին և Անիին։
Շնորհավորում ենք Հովհաննիսյաններին՝ փոքրիկի ծննդյան առիթով և նրան ցանկանում երջանիկ մանկություն։


