▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20 նոր դեպք ունենք, 25 հոգի դուրս է գրվել․․․պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը․ Փաշինյան

«Ես ցանկանում եմ, որ այս տարվա ապրիլի 7-ը լավատեսությամբ հիշվի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով բոլոր կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

«Այսօր կորոնավիրուսի 20 նոր դեպք կա հաստատված: Սա նշանակում է՝ կարելի է պահպանել զգուշավոր լավատեսությունը: Կա լավ նորություն էլ՝ 25 մարդ առողջացումով դուրս է գրվել: Առաջին անգամ ավելի շատ մարդ առողջացումով դուրս է գրվել, քան ախտորոշվել է դրական դեպք»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ 2 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի վիճակը մեր բժիշկներին հաջողվել է կայունացնել:
Հիշեցնենք, երեկ Հայաստանում 11 կորոնավիրուսային թեստի դրական պատասխան է եղել: Այդ մասին հայտնելիս երեկ ՀՀ վարչապետը նշեց, որ եթե առաջիկա մեկ շաբաթում մենք կարողանանք այդ ցուցանիշը պահպանել եւ առավել խիստ հետևել Պարետատան սահմանափակումներին, կկարողանանք այդ իրավիճակի ողնաշարը կոտրել: Եթե կարողանանք, ապա գուցե հնարավոր լինի երկուշաբթի օրվանից որոշ թուլացումների եւ բնականոն կյանք վերադառնալու մասին մտածել:
 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին