▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20 տարի անց տղամարդն իր ականջում հայտնաբերել է տարօրինակ մարմինը` «շպարգալկան»

Սաուդյան Արաբիայի բնակիչը զարմացրել է բժիշկներին, երբ խնդրել է իր ականջից հեռացնել տարօրինակ մարմինը` դպրոցական ծածկաթուղթը (շպարգալկա), որն «անհրաժեշտ» է եղել քննություններից մեկի ժամանակ:

Հետաքրքիրն այն է, որ նա դպրոցում վատ չի սովորել, հաջողությամբ ԲՈՒՀ է ընդունվել, և, հավանանբար, երբեք չէր հիշի ծածկաթղթի մասին, եթե այն չհիշեցներ ինքն իր մասին:

Երկու տասնամյակ առաջ, երբ թուղթը հայտնվել է ականջի մեջ, հանկարծ օրերից մեկ օր ուժեղ ցավի պատճառ է  դառնում: Տղամարդը կարծել է, թե ականջն է բորբոքվել, սակայն բժիշկն ասել է, որ պատճառն ամենևին էլ բորբոքումը չէ, այլ...թղթի փոքրիկ կտորը:

Հետո տղամարդը կարծես թե հիշել է իրեն ժամանակին մեծ օգնություն ցուցաբերած թղթի մասին, բայց, միևնույն ժամանակ լրագրողներին ասել է, որ ոչ ոք թող երբեք չհետևի իր օրինակին. պարզապես պետք է վստահել միայն սեփական ոժերին և գիտելիքներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին