2014 թվականը վախի և հուսահատության տարի է եղել միլիոնավոր երեխաների համար, ովքեր աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող հակամարտությունների արդյունքում ենթարկվել են բռնության և ականատես եղել դրանց կործանարար հետևանքներին:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տեղեկացմամբ՝ այս մասին նախօրեին Նյու Յորքում հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Ըստ վերջինիս՝ այս տարի շուրջ 15 միլիոն երեխա է ներգրավվել խոշոր հակամարտություններում, այսուհանդերձ, բազմաթիվ ճգնաժամեր այլևս չեն գրավում աշխարհի ուշադրությունը:
«Այս տարին կործանարար էր միլիոնավոր երեխաների համար», -ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը՝ ընդգծելով. «Երեխաներին սպանել են դպրոցում դասերի և իրենց անկողիններում քնած ժամանակ, հակամարտությունների արդյունքում երեխաները որբացել են, առևանգվել, խոշտանգվել, հավաքագրվել, բռնաբարության ենթարկվել և նույնիսկ վաճառվել ստրուկների պես: Երբեք վերջին տարիների ընթացքում այդքան մեծ թվող երեխաներ չեն ենթարկվել նման անասելի դաժանության»:
Շուրջ 15 միլիոն երեխաներ են առևանգվել դաժան հակամարտությունների արդյունքում Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Իրաքում, Հարավային Սուդանում, Պաղեստինում, Սիրիայում և Ուկրաինայում, ներառյալ ներքին տեղահանվածները կամ փախստականի կարգավիճակով ապրող անձինք: Ամբողջ աշխարհում շուրջ 230 միլիոն երեխաներ ներկայումս ապրում են զինված հակամարտություններից տուժած երկրներում և տարածքներում:
2014թ. հարյուրավոր երեխաներ առևանգվել են դպրոցներից կամ դպրոց գնալու ճանապարհին: Տասնյակ հազարավորներ հավաքագրվել կամ օգտագործվել են զինված ուժերի կամ խմբերի կողմից: Հարձակումները կրթական և բուժհիմնարկների վրա և դպրոցների տարածքների օգտագործումը զինված նպատակներով աճել է շատ վայրերում:
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում, 2,3 միլիոն երեխաներ տուժել են հակամարտությունից, շուրջ 10 հազար երեխաներ հավաքագրվել են զինված ուժերի կողմից վերջին տարվա ընթացքում և ավելի քան 430 երեխաներ զոհվել և հաշմանդամ են դարձել, ինչն երեք անգամ ավելի է 2013թ. նկատմամբ:
Գազայում 54 հազար երեխա անտուն է մնացել ամառվա ընթացքում՝ 50-օրյա հակամարտությունների արդյունքում, ինչի արդյունքում 538 երեխա զոհվել է և առավել քան 3 հազար 370-ը՝ վիրավորվել:
Սիրիայում հակամարտություններից տուժած առավել քան 7,3 միլիոն երեխաներ, ներառյալ 1,7 միլիոն երեխա փախստականներ: Միավորված Ազգերը հաստատեցին առավել քան 35 հարձակում դպրոցների վրա տարվա առաջին 9 ամիսների ընթացքում, որի արդյունքում 105 երեխաներ սպանվեցին և մոտ 300-ը վիրավորվեցին: Իրաքում, ուր շուրջ 2,7 միլիոն երեխաներ են տուժել հակամարտություններից, նրանցից առնվազն 700-ը հաշմանդամ է դարձել, սպանվել կամ մահապատժի ենթարկվել այս տարվա ընթացքում: Երկու երկրներում էլ երեխաները տուժել, վկա և նույնիսկ հանացագործ են դարձել առավել դաժան և ծայրահեղ բռնությունների:
Հարավային Սուդանում 5 տարեկանից ցածր մոտ 235 հազար երեխաներ տառապում են ծանր թերսնուցումից: Շուրջ 750 հազար երեխաներ տեղահանվել են և ավելի քան 320 հազարն ապրում են փախստականի կարգավիճակով: Համաձայն ՄԱԿ-ի ճշգրտված տվյալների, ավելի քան 600 երեխաներ են սպանվել և շուրջ 200-ը հաշմանդամ է դարձել այս տարի, և շուրջ 12 հազար երեխաներ ներկայումս օգտագործվում են զինված ուժերի և խմբերի կողմից:
2014թ. ճգնաժամերի բացահայտ ցուցանիշը ցույց տվեց, որ շատերը արագ մոռացության ենթարկվեցին կամ քիչ ուշադրության արժանացան: Աֆղանստանում, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, Նիգերիայում, Պակիստանում, Սոմալիաում, Սուդանում և Եմենում տևական ճգնաժամերը խլեցին առավել մեծ քանակի երիտասարդների կյանքն ու ապագան:
Այս տարի զգալի նոր սպառնալիքներ են առաջացել, որոնք սպառնում են երեխաների առողջությանն ու բարեկեցությանը, մասնավորապես Էբոլայի բռնկումը Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնում, ինչի արդյունքում հազարավոր երեխաների որբացել են և մոտ 5 միլիոն անձինք դուրս մնացել դպրոցից:
Չնայած հսկայական խոչընդոտներին, որոնց առճակատվել են երեխաները 2014թ., այնուամենայնիվ բարեկեցիկ ապագայի հույս կա հակամարտություններից և ճգնաժամերից տուժած միլիոնավոր երեխաների համար: Հասանելիության, անապահովության և ֆինանսավորման խոչընդոտների առկայության պայմաններում հումանիտար կազմակերպությունները, ներառյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համատեղ ջանքեր են գործադրել կենսական նշանակության օժանդակություն և այլ առաջնային ծառայություններ մատուցելու համար, ինչպիսիք են կրթությունն ուհոգեբանական աջակցությունը աշխարհի առավել վտանգավոր վայրերում մեծացող երեխաներին:
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում ներկայումս իրազեկման արշավ է իրականացվում 662 հազար երեխաներին դպրոց վերադարձնելու ուղղությամբ, քանի որ անվտանգության իրավիճակը դա թույլ է տալիս:
Կաթիլային պոլիո պատվաստանյութի մոտ 68 միլիոն դոզա է տրամադրվել ՄիջինԱսիայի երկրներին պոլիոյի համաճարակը Իրաքում և Սիրայում կանգնեցնելու համար:
Հարավային Սուդանում առավել քան 70 հազար երեխաներ բուժում են ստացել ծանր թերսնման դեմ:
Էբոլայից տուժած երկրներում, աշխատանքները շարունակվում են տեղական համայնքներում համաճարակի դեմ պայքարելու համար՝ աջակցելով համայնքային խնամքի կենտրոններին և Էբոլայի դեմ պայքարի համար ստեղծված բուժ հաստատություններին՝ վերապատրաստելով բուժաշխատողներին և իրազեկման արշավներ իրականացնելով՝ հիվանդության փոխանցման ռիսկը նվազեցնելու համար և աջակցելով Էբոլայի հետևանքով որբացած երեխաներին:
«Բավականին հեգնական է այն փաստը, որ Երեխայի իրավունքների հռչակագրի 25-ամյակի տարեդարձին, երբ մենք արձանագրել ենք զգալի առաջընթաց ամբողջ աշխարհում ապրող երեխաների իրավունքների բնագավառում, միևնույն ժամանակ դաժանորեն խախտվել են միլիոնավոր երեխաների իրավունքները», -նշել է Լեյքը՝ հավելելով. «Բռնությունն ու վնասվածքները ավելի մեծ վնաս են հասցնում առանձին երեխաներին և քայքայում են հասարակությունը: Աշխարհը կարող է և պետք է ավելին անի 2015թ. առավել նպաստավոր տարի դարձնելույուրաքանչյուր երեխայի համար: Յուրաքանչյուր երեխա, որը մեծանում է ուժեղ, ապահով, առողջ և կրթված, կարող է նպաստել իր, իր ընտանիքի, համայնքի, ազգի բարեկեցությանն ու իսկապես մեր ընդհանուր ապագային»:
Աղբյուր՝ «Փաստինֆո»