▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիլիկիա» ավտոկայանից հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Իսակովի պողոտայում դեռ խորհրդային տարիներից գործող «Կիլիկիա ավտոկայան» անունն ստացած ավտոկայանից մարզեր մեկնող մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում մեկնել։

Պատճառը տեսչական մարմնի կողմից գծերի ստուգումն է եղել, հայտնաբերվել են խախտումներ, այդ թվում «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր ու հիմա քաղաքացիները փաստի առաջ են կանգնել, սպասում են, թե երբ «Գազելները» կշարժվեն։

«Ժամանել են մեծ թվով ոստիկանական ուժեր, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներ, իսկ բնակիչներին չի հետաքրքրում, թե ով է գծատերը, իրենց համար կարևորը՝ տրանսպորտը ժամանակին լինի և իրենք ապահով հասնեն իրենց գործին ու գործից վերադառնան»,- գրում է աղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին