Nouvelles D'Armenie-ն հայտնում է, որ Անուշ Թորանյանն ընտրվել է հուլիսի 3-ին Փարիզի քաղաքապետի օգնական-տեղակալ՝ հանրային կյանքի քաղաքացիների մասնակցության եւ հանրային դեբատների հարցերով։
Նա առաջին հայն է, որը նման բարձր պաշտոն է ստանձնում Ֆրանսիայի մայրաքաղաքում։
Անուշ Թորանյանը ծնվել է 1991 թվականին, Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի համախոհն ու մոտ ընկերուհին է:
Փարիզի քաղաքապետի վերջին ընտրություններում գլխավորում էր Անն Իդալգոյի ցուցակը՝ 15-րդ վարչական շրջանից՝ հաղթանակ է տարել թուրք մրցակցուհու նկատմամբ: