▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-4 տասնամյակ հետո Տեր-Պետրոսյանի անունով կոչվելու են փողոցներ, հրապարակներ, դպրոցներ...«Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.


«Հունվարի 9-ին լրացավ Հայաստանի աrաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակը: Անուրանալի փաստ է՝ Տեր-Պետրոսյանի օրոք հայերին հաջողվել է ազատագրել պատմական հայրենիքի որոշ մասը՝ մի բան, որը մենք չենք կարողացել անել դարերի ընթացքում։ Ընդհակառակը՝ անընդհատ կորցրել ենք: Սա է Առաջին նախագահի և նրա թիմի կատարած գլխավոր գործը, որը պատմական «հաշվեկշռում» մշտապես գերակշռելու է մնացած բոլոր հանգամանքները։

 

Իհարկե, Տեր-Պետրոսյանը գործել է բազմաթիվ սխալներ, ինչպես և աշխարհի բոլոր նախագահները և ընդհանրապես՝ բոլոր մահկանացուներս: Նրա ամենախոշոր սխալներից էին, իմ կարծիքով, 1996-ին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելը և 2007-ի սեպտեմբերին քաղաքականություն վերադառնալը: Երկու սխալներն էլ նա գործել է՝ բացարձակապես որևէ անձնական շահ չհետապնդելով և ղեկավարվելով միայն իր մտահոգություններով և երկրի առաջ ծառացած խնդիրների մասին իր պատկերացումներով: Բայց փաստը մնում է փաստ՝ այսօր Տեր-Պետրոսյանը «շարքային ընդդիմադիր» է և գործում է ավելի բան 20 տարվա ընթացքում ձևավորված «ընդդիմադիր պայքարի» ավանդույթների ոգով:

 

Բայց պատմական առումով դրանք, իհարկե, մանրուքներ են, որոնք շատ արագ կմոռացվեն: 3-4 տասնամյակ հետո Տեր-Պետրոսյանի անունով կոչվելու են փողոցներ, հրապարակներ, դպրոցներ, ինչին Հայաստանի Երրորդ հանրապետության Առաջին նախագահը միանգամայն արժանի է»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Առավոտ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին