▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 օրից պետք է փակել Վրաստան տանող բոլոր ճանապարհները․ Ռամզան Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած վրացի հաղորդավար Գեորգի Գաբունիային անվանել է «սրիկա»։

 Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում:

«Նա ո՛չ Կովկասի որդի է, ո՛չ տղամարդ, ո՛չ էլ լեռնաբնակ: Գաբունիան ի ծնե վախկոտ է և անսեռ արարած: Դա ամոթ է Վրաստանի և նրա ժողովրդի համար»,- գրել է Կադիրովը:

 

 

Կադիրովն կարծում է, որ տեղի ունեցածը ոչ թե լրագրողի նախաձեռնությունն է, այլ հեռուստաալիքի կամ ինչ-որ շահագրգիռ անձանց կողմից ծրագրված քայլը, այլապես ուղիղ եթերը կանջատեին։

Կադիրովի կարծիքով՝ Պուտինի հետ հաղորդավարը վիրավորել է նաև ռուս ժողովրդին: Նա պահանջում է, որ Վրաստանի նախագահն ու վարչապետը հրապարակավ ներողություն խնդրեն, իսկ հաղորդավարի դեմ քրեական գործ հարուցեն:

«Հակառակ դեպքում, 3 օրից պետք է փակել Վրաստան տանող բոլոր ճանապարհները: Գաբունիային պետք է թաքցել 7 ցանկապատի հետևում, քանի որ առաջին իսկ պատահած մարդը նրա հետ կանի այն, ինչին նա արժանի»,-ասել է Կադիրովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին