Երևանի քաղաքացիական դատարանն արձանագրել է՝ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Անի Խաչատրյանը և Հայկ Սահակյանը զրպարտել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
2025 թվականին նրանք յութուբյան հաղորդումներից մեկի ժամանակ Բագրատ Սրբազանի հասցեին վիրավորական ու արատավորող հայտարարություններ էին արել։
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից վիրավորանքի և զրպարտության համար տուգանք կբռնագանձվի։
Դատական հայցը ներկայացվել էր քաղաքական գործիչների կողմից՝ Բագրատ սրբազանի հասցեին հնչեցրած վիրավորական և զրպարտչական հայտարարությունների պատճառով։
Ավելի վաղ էլ դատարանը բավարարել էր Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի` զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում։


