▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4-ամյա երեխան խորթ պապի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել, ահազանգում է մայրը

Մայրաքաղաքում սահմռկեցուցիչ դեպքի մասին ահազանգել է մանկահասակ երեխայի մայրը։ Վերջինս պատմել է, որ իր փոքրիկ դստեր նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է կատարել խորթ պապիկը եւ իր քրոջ ամուսինը։  

Բացի այդ՝ փոքրիկին խորթ պապը ցույց է տվել հանգուցյալ կնոջը ծեծելու կադրերը պարունակող տեսագրությունը։

Մանկահասակ երեխայի մայրն ասել է նաեւ, որ իր մոր ամուսինը բռնությւոն է գործադրել նաեւ իր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով ձեռնափայտով։

Ոստիկանութունում հետաքննություն է սկսվել եւ ստուգվում են հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։

Նյութի աղբյուրը` «Փաստինֆո»

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին