4 օր առանց ջրի: Շնորհավոր Նոր տարի: Քերում եմ թասի տակի վերջին կաթիլները: Հրանտը պատշգամբի ձյունն ա հավաքում: Դրել եմ մարտկոցի մոտ՝ հալվի:
Ու ամբողջ ձմեռ մի օր ջուրը ծլծլում ա էնքան կամաց, որ գազի կաթսան չի միանում, մի 4 օր ուղղակի չկա: Հետո նորից նույնը: Գարնանը կտրվում ա շաբաթներով՝ ձյունն ա հալվում: Ամռանը կտրվում ա շաբաթներով՝ ջուրը գոլորշիանում ա: Աշնանը կտրվում ա օրերով՝ ամբարները նոր-նոր են լցնում: Ձմռանը չկա՝ սառել ա, վթար ա:
Չեք ասի՞, Հայաստանը պատերազմի մե՞ջ ա: Օֆշորի պետական «սուղ» միջոցները գնում են զինամթերքի գնմա՞նը:
Պատերազմ երկու տարի տեսանք՝ երկու տարի էլեկտրականության բացակայությամբ: Հայ ազգը մինչև հիմա չի ներում էդ «անիծյալ» դիսկոմֆորտը: Հիմա ի՞նչ ա եղել, որ Երևանի մի քանի շրջանից դուրս ամբողջ Հայաստանը մինչև 2013 թիվ ջուր օրական երկու ժամ ա տեսնում: Եթե տեսնում ա: Ուղիղ 19 տարի ա անցել պատերազմից, բայց ջրամատակարարումը մնացել ա պատերազմի տարիների մակարդակի, եթե ոչ ավելի վատ (ի վերջո 40 թվին քաշած համակարգը մաշվել ա ևս 19 տարով): Վստահ եմ՝ եթե 95-ին ատոմակայանը չմիացվեր, մինչև էսօր լույս էլ չէինք ունենա: Անհրաժեշտ միջոցներն ընդամենը կհանգրվանեին համապատասխան պաշտոնյաների օֆշորներում: Ու գրազ գամ, թե հայ ազգին առանց լույսի նստելը մի գրամ հուզեր: Եթե հայ հասարակությունը մինչև էսօր գլխի չի, որ պատերազմից ու դրանից վերականգնման ինչ-որ շրջանից դուրս պարտավոր չի նստել անջուր, անգազ ու երբեմն էլ անլույս (մեզ մոտ օրինակ լույսը կտրելն ու լույսի տատանումը կեցության անբաժանելի մասն ա, իսկ տան ամբողջ տեխնիկան միացված ա տարբեր ստաբիլիզատորների), ու 2000-ականները դեռ անվանված չեն ասենք «հակասանիտարիայի ու անջրի» տարիներ, ապա էս հասարակության պրոբլեմը «մութ-ու-ցրտի» հետ մութն ու ցուրտը չի, այլ համապատախան պրոպագանդայի բացակայությունը:
4 օր առանց ջրի` շնորհավոր Նոր տարի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet