▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 քեսապցու գրոհայինները տարել են իրենց հետ. galatv.am

galatv.am-ը գրում է, որ  Քեսապում մնացած շուրջ 35 հայերից 4-ին զինյալ գրոհայինները իրենց հետ տարել են. Քեսապի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հավաստմամբ, նրանք այն հայերն են, ովքեր հրաժարվել են, որ իրենց տեղափոխեն Լաթաքիա:

«Նրանք հիվանդներն ու ծերերն են, որոնք մնացել են Քեսապում, այս օրերին չկարեցան եւ հրաժարվեցին, որ իրենց տեղափոխեն Լաթաքիա, շուրջ 35 հոգի Քեսապում են մնացել: Այսօր արդեն տեղեկացանք, որ նրանցից չորսին գրոհայինները տարել են իրենց հետ»:

Ըստ Քեսապի քաղաքապետի՝ տեղեկությունները տարբեր են. «Կա տեղեկություն, որ նրանց գերեվարել են, բայց խոսում են նաեւ, որ իրենք են կամեցել, որ գրոհայինների հետ լքեն իրենց տները»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին