▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող գնան, հարց տան, թե Նիկոլն ինչո՞ւ չի զոհվել». Սեյրան Օհանյան

«Ես չգիտեմ, թե ինչի իմ անունը ինքը մեջբերեց: Տրված հարցը ինձ հետ կապ չուներ: Փառք ու պատիվ բոլորի եղբայրներին, նաև՝ Անահիտ Ավանեսյանի եղբորը: Բայց Անահիտ Ավանեսյանը պետք է իմանա, որ ես 44-օրյա պատերազմում որևէ պաշտոն չեմ զբաղեցրել, որևէ պատասխանատվություն չեմ կրել»,- «24նյուզ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝անդրադառանալով ԱՆ Անահիտ Ավանեսյանի արտահայտած մտքին: «Եթե Անահիտ Ավանեսյանը, լինելով Առղջապահության նախարար, չգիտի, թե Սեյրան Օհանյանը ինչ տարիքի է, ինչ առողջական խնդիրներ ունի, և այդպիսի հայտարարություններ է անում, բարոյական նորմերը անցնում են: Թող գնան, հարց տան, թե Նիկոլը ինչու չի զոհվել»,- հավելել է նա:

***

«Զորահանդեսում ցուցադրվող ռազմական տեխնիկան չէր արտահայտում ռազմավարական այն ամբողջ զսպման մեղանիզմը, որը ՀՀ-ն ունի, որովհետև ռզմվրական զսպման միջոցներ նախկինում գնվել են, և այս իշխանությունները էին ուզում դա ցույց տալ»,- «Հայաստան» դշինքի հանրահավաքի ժամանակ «24նյուզ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ի զորահանդեսին: «Այդ զորահանդեսը քաղաքկան շոու էր, նախընտրական շոու՝ բանակի քաղաքականացմամբ»- հավելել է նա:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին